Արմմոնո - 2011

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արմմոնո - 2011Ապրիլի 3-8-ը Երևանում կանցկացվի «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոն: «ԱՐՄՄՈՆՈ» առաջին միջազգային փառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:Այս տարի կցուցադրվի 17 ներկայացում` Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից և Եգիպտոսից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Փառատոնին մասնակցում են նաև հայ դերասաններ: Փառատոնը կբացի ճանաչված դերասան Ֆիլիպ Հոխմեյրը /Գերմանիա/: Թատերասեր հանրության դատին կհանձնվի «Վերթեր» մոնոներկայացումը: Փառատոնի շրջանակներում հանդես կգա`Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան Յուրի Կրասկովը «Լսլելով հեռուն» մոնոներկայացմամբ: Ռուսական ծրագրի շրջանակներում` թատերասերներին կներկայանա նաև դերասանուհի Իրինա Եվդոկիմովան «Ոչ ոք» մոնոներկայացմամբ:
Փառատոնի միջազգային ծրագիրը ներառում է հայտնի դերասանուհի Վերոնիկ Դանիելի «Ցանկությունների երաժշտություն» (Ֆրանսիա), Ժան Պոլ Շին Տյուի «Առաջին մարդը» (Ֆրանսիա), Գաբրիելա Մուսկալաի «Բուենոս Այրեսից վերադառնալիս» (Գերմանիա), Սամաա Իբրահիմի «Կարմեն» (Եգիպտոս), Բիրուտե Մարի «Ունե» (Լիտվա), Հովարդ Ռիպպի «Ջիմփել հիմարիկը (Իսրայել) ներկայացումները:
«ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում` հայաստանյան ծրագրում հանդես կգան Արամ Հովհաննիսյանը` «Արա Գեղեցիկ» մոնոներկայացմամբ, Սամվել Բաղինյանը` «Ֆիեստա», Մարիամ Ղազանչյանը` «Մարսել», Հասմիկ Վերդյանը` «Սևիլուհին…», Ռոբերտ Հակոբյանը` «Ձեզ եմ դիմում…», Գրետա Մեջլումյանը` «Ծառերը», Նարեկ Ներսիսյանը` «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումներով: Այդ թվում նաև «Միհր» թատրոնը` «Պիեսներ մահվան մասին շարք» մոնոներկայացումներով:
Փառատոնն իրենց ներկայությամբ կպատվեն մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ Նինա Մազուրը /Գերմանիա/, Վեցլավ Գերասը /Լեհաստան/, Էլիոնորա Մակարովա /ՌԴ/, Սաամա Իբրաիմ /Եգիպտոս/:
Փառատոնի ընթացքում կանցկավեն վարպետության դասընթացներ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում:
Փառատոնն անց է կացվում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Փառատոնի կայացմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Թատերական գործիչների միությունը: