ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ «ԱՐՄՄՈՆՈ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ`ՆՎԻՐՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ Վ.ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆԻ 80 ԱՄՅԱԿԻՆ

ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ «ԱՐՄՄՈՆՈ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ`ՆՎԻՐՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ Վ.ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆԻ 80 ԱՄՅԱԿԻՆ

ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ «ԱՐՄՄՈՆՈ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ`ՆՎԻՐՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ Վ.ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆԻ 80 ԱՄՅԱԿԻՆՀոկտեմբերի 9-12-ը Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում անց է կացվել մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոն` նվիրված Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի 80-ամյակին: Փառատոնի կայացմանն աջակցել են Հայաստանի Մշակույթի և ԼՂՀ Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները:
Չորս օրերի ընթացքում Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բեմում խաղացվել է մոտ 10 ներկայացում`Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Հայաստանից: Փառատոնին իրենց մասնակցությունն են ունեցել Իոլանտա Զուսկևիչը /Լեհաստան/, Ալեքսանդրաս Ռուբինովասը /Լիտվա/, Ալեքս Բորիսը /Գերմանիա/, Հայաստանից` Արմեն Սանթրսյանը, Արթուր Կարապետյանը, Լարիսա Ղևոնդյանը, Նորա Բադալյանը, Անահիտ Մութաֆյանը:
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը Հայաստանի մարզերն է ներառում չորրորդ տարին։ 2011թ.-ին հուլիսի 18-22-ը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում անցկացվեց առաջին արտագնա «Արմմոնոն»` նվիրված Արցախի հռչակման 20-ամյակին: