ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ «ԱՐՄՄՈՆՈ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀՌՉԱԿՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ

ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ «ԱՐՄՄՈՆՈ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝
ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀՌՉԱԿՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ


ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ «ԱՐՄՄՈՆՈ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝  ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀՌՉԱԿՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆՀուլիսի 18-22-ը Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կանցկացվի մոնոներկայացումների թատերական փառատոն` նվիրված Արցախի հռչակման 20-ամյակին: Փառատոնի կայացմանն աջակցել են Հայաստանի Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները, ԼՂՀ Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Հինգ օրերի ընթացքում ԼՂՀ տարբեր քաղաքներում խաղացվելու է 18 ներկայացում, որոնցից առաջացած եկամուտը ամբողջությամբ տրամադրվելու է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. թատրոնի վերանորոգման աշխատանքներին:
ՀՀ մշակությի նախարարությունում հրավիրված ասուլիսին մասնակցում են. Սոնա Մելոյանը (ՀԹԳՄ քարտուղր), Մարիաննա Մխիթարյանը (ՀԹԳՄ քարտուղր, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն), դերսաններ` Սամվել Բաղինյանը, Ռոբերտ Հակոբյանը, Զարուհի Խաչատրյան, Արթուր Կարապետյան: