«ՏԵԱՏՐՈՆԻԿ» ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ IV ՓԱՌԱՏՈՆ

«ՔԻՉ ԱՎԵԼԻ, ՔԻՉ ՊԱԿԱՍ» ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ է «ՏԵԱՏՐՈՆԻԿ» ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ IV ՓԱՌԱՏՈՆԻՆ

«ՏԵԱՏՐՈՆԻԿ» ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ IV ՓԱՌԱՏՈՆՀոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը դերասանուհի ՆՈՐԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ (Հով. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն) մասնակցել է Խարկովում (Ուկրաինա) կայացած «Տեատրոնիկ» («Театроник») մոնոներկայացումների միջազգային թատերական IV փառատոնին՝ ցուցադրելով «Քիչ ավելի, քիչ պակաս» /ըստ Ա. Նիկոլայի, բեմ.՝ Հռիփսիմե Շահինյան/ մոնոներկայացումը:
«Տեատրոնիկ» փառատոնին այս տարի ցուցադրվել է 10 ներկայացում՝ 9 երկրից. Անգլիա, Բուլղարիա, Լեհաստան, Թուրքիա, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Լիտվա, Հայաստան: Հայաստանը փառատոնին մասնակցում է առաջին անգամ: Փառատոնի տնօրենն է Ուկրաինայի վաստակավոր արտիստ Վիտալի Բոնդարևը:
«Տեատրոնիկ» միջազգային թատերական փառատոնի հյուրերի թվում այս տարի եղել են մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ՝ Նինա Մազուրը (Գերմանիա), Մարիաննա Մխիթարյանը (Հայաստան) և այլք:
Հայ դերասանուհու աշխատանքը մեծ հաջողություն է ունեցել ու ջերմությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից: