«Արմմոնո» 14-րդ միջազգային թատերական փառատոն

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է «ՄԱՐԳԱՐԻՏԱ ԵՎ ԱԲՈՒԼՖԱՍ» ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

«Արմմոնո» 14-րդ միջազգային թատերական փառատոնՕրերս Ուկրաինայում մեծ հաջողությամբ ցուցադրվել է «Արմմոնո-2016» փառատոնի մասնակից Ելենա Դուդիչի՝ «Մարգարիտա և Աբուլֆաս» մոնոներկայացումը, որին ներկա է եղել Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
Սվետլանա Ալեքսևիչի «Մարգարիտա և Աբուլֆաս» վեպում արծարծվում է Բաքվի ջարդերի թեման: Ներկայացումը բեմադրվել է Բելառուսում: Այս պիեսի հեղինակը 2015թ.-ին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի է արժանացել:

ՇՈՒՏՈՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԻՆ ԿՀԱՆՁՆՎԻ «ԱՐՄՄՈՆՈ-2016» ՓԱՌԱՏՈՆԻ ՈՂՋ ԸՆԹԱՑՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ՏԵՍԱՖԻԼՄ

«Արմմոնո» 14-րդ միջազգային թատերական փառատոնՓառատոնի օրերին (կամավորական հիմունքներով) մեզ հետ հավասար աշխատեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Հեռուստառեժիսուրա» (հեռակա ուսուցում) կուրսի ուսանողները`ստեղծագործական արվեստանոցի ղեկավար՝ հարգարժան տիկին Գայանե Առաքելյանի ղեկավարությամբ, որը փառատոնի վաղեմի բարեկամն է: Այդ համագործակցության արդյունքում նկարահանվեց «Արմմոնո-2016» փառատոնի ողջ ընթացքը ներկայացնող բազմաբովանդակ տեսաֆիլմ: Այն շուտով կհանձնվի հանրության դատին:

ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ

«Արմմոնո» 14-րդ միջազգային թատերական փառատոնՆոռա Բադալյանը, Սուսաննա Բաղդասարյան-Ֆլեյսը, Ռոբերտ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը, Արթուր Կարապետյանը, Ագնեսսա Շահնազարյանը, Արմեն Սարգսյանը, Արիկ Ասատուրյանը և Հայկ Պետրոյսանը անվանական հրավերներ են ստացել՝ մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր փառատոների: Հաջողություն ենք մաղթում նրանց:

Հիշեցնենք, որ այս տարի «Արմմոնո» 14-րդ միջազգային թատերական փառատոնն անցկացվել է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ՝ ս/թ ապրիլի 29-ից մայիսի 3-ը (60 մասնակից և հյուրեր, 10 երկիր, 26 մոնոներկայացում, 5 բեմահարթակ: Նոր և սպասված խորագրեր՝ «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», «Մեկ հեղինակի թատրոն», ինչպես նաև հատուկ ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին):