«ԱՐՄՄՈՆՈ- 2016»-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԴՐՍՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ

ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ԱՆՄՈՌԱՑ ԽԱՂԸ


«ԱՐՄՄՈՆՈ- 2016»-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԴՐՍՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ս/թ hոկտեմբերի 12-15-ը ՀՀ վաստակավոր արտիստ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆՆ ու դերասան ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ մասնակցել են Վիսագինեսում (Լիտվա) կայացած «ATSPINDIS» միջազգային թատերական XI փառատոնին: Ռ. Հակոբյանը ցուցադրել է «Ամոկ» /Ստեֆան Ցվայգ/, իսկ Ա. Կարապետյանը «Կույրը» /Կարինե Խոդիկյան/ մոնոներկայացումները:
«ATSPINDIS» փառատոնին այս տարի ցուցադրվել է 13 ներկայացում՝ շուրջ 9 երկրից (տան տերերից բացի). Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Իտալիայից, Ուկրաինայից, Թունիսից, Սլովակիայից և այլ երկրներից: Հայաստանը փառատոնին մասնակցում է 6-րդ անգամ: Փառատոնի տնօրենն է Մարիա Տանանան:
«ATSPINDIS» միջազգային թատերական փառատոնի հյուրերի թվում այս տարի եղել են անվանի թատերագետներ և մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ՝ Մարիաննա Մխիթարյանը (Հայաստան), Ուկրաինայի ժողովրդական արտիստ Լարիսա Կադիրովան (Ուկրաինա), ՌԴ վաստակավոր արտիստ Վսևոլոդ Չուբենկոն (Վոլոգդա), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա) և ուրիշներ:

«ԱՐՄՄՈՆՈ- 2016»-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԴՐՍՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼՆերկայացումները հաջող ընթացք են ունեցել. հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել և՛ Ռ. Հակոբյանի, և՛ Ա. Կարապետյանի աշխատանքները: Հայ դերասաններին հանձնվել են հուշանվերներ և հավաստագրեր՝ մասնակցության համար: Ա. Կարապետյանի ներկայացումը հրավիրվել է Ուկրաինա՝ մասնակցելու «Մարիա» միջազգային թատերական փառատոնին. այն կանցկացվի 2017թ.-ին:
Փառատոնի շրջանակում մեծ հաջողությամբ ցուցադրվել է նաև «Արմմոնո-2016» փառատոնի մասնակից ԵԼԵՆԱ ԴՈՒԴԻՉԻ՝ «Մարգարիտա և Աբուլֆաս» մոնոներկայացումը՝ ըստ Սվետլանա Ալեքսևիչի «Մարգարիտա և Աբուլֆաս» վեպի: Այստեղ արծարծվում է Բաքվի ջարդերի թեման: Ներկայացումը բեմադրվել է Բելառուսում: Այս պիեսի հեղինակը 2015թ.-ին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի է արժանացել: Ե. Դուդիչի ներկայացումը հրավեր է ստացել մասնակցելու՝ Քիլ (Գերմանիա) քաղաքում անցկացվող «Տեսպիս» միջազգային թատերական փառատոնին. այն կանցկացվի 2016թ.՝ նոյեմբեր ամսին:

«ԱՐՄՄՈՆՈ- 2016»-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԴՐՍՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ«Արմմոնո-2016» փառատոնի մասնակից ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ-ՖԼԵՅՍԸ ս/թ օգոստոսի 3-9-ը մասնակցել է Վառնա (Բուլղարիա) քաղաքում կայացած «AD ASTRA» միջազգային թատերական մոնոներկայացումների փառատոնին: Ս. Բաղդասարյան-Ֆլեյսը ցուցադրել է «Ապրել եմ ուզում» /Ս. Բաղդասարյան-Ֆլեյս/ մոնոներկայացումը՝ Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով:
«AD ASTRA» փառատոնին այս տարի ցուցադրվել է 10 ներկայացում՝ շուրջ 3 երկրից (տան տերերից բացի). Լիտվայից, Ռումինիայից և Հայաստանից: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սավա Դրագունցևը, տնօրենը՝ Մարիուս Դոնկինը:
Հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել հայ դերասանուհու խաղը: Բարձր գնահատականի է արժանացել Հ. Ղազանչյանի ռեժիսորական մտահղացումը: Դերասանուհին արժանացել է պատվոգրի:
Ս. Բաղդասարյան-Ֆլեյսի ներկայացումը հրավեր է ստացել մասնակցելու՝«Վիդլունյա» միջազգային թատերական փառատոնին. այն կանցկացվի 2017թ.՝ ապրիլի 20-26-ը:

«ԱՐՄՄՈՆՈ- 2016»-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԴՐՍՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ«Արմմոնո-2016» փառատոնի մասնակից ՆՈՐԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ ս/թ մայիսի 4-10-ը մասնակցել է Բիտոլա (Մակեդոնիա) քաղաքում կայացած միջազգային թատերական մոնոներկայացումների փառատոնին: Ն. Բադալյանը ցուցադրել է «Քիչ ավելի, քիչ պակաս» /ըստ Ա. Նիկոլայի, բեմ.՝ Հռիփսիմե Շահինյան/ մոնոներկայացումը:
Փառատոնին այս տարի ցուցադրվել է 17 ներկայացում՝ շուրջ 10 երկրից (տան տերերից բացի). ԱՄՆ-ից, Լիտվայից, Սերբիայից, Բուլղարիայից, Ալբանիայից Ռումինիայից և Հայաստանից:
Օտարերկրյա հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել դերասանուհու խաղը:
Ս/թ հոկտեմբերի 4-9-ը Ն. Բադալյանը նաև մասնակցել է «Մարիա» միջազգային թատերական փառատոնին (Ուկրաինա)՝ «Մարիա Ստյուարտ» մոնոներկայացմամբ, և այն հաջող ընթացք է ունեցել: