«Արմմոնո-2016»-ի աշխատանքը մեկ տեսաֆիլմում

«Արմմոնո-2016»-ի աշխատանքը մեկ տեսաֆիլմում

«Արմմոնո-2016»-ի աշխատանքը մեկ տեսաֆիլմում«Արմմոնո-2016» փառատոնի օրերին (ս/թ ապրիլի 29-ից մայիսի 3-ը) մեզ հետ հավասար աշխատեցին (կամավորական հիմունքներով) Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Հեռուստառեժիսուրա» /հեռակա ուսուցում/ ավարտական կուրսի ուսանողները`ստեղծագործական արվեստանոցի ղեկավար՝ հարգարժան տիկին Գայանե Առաքելյանի գլխավորությամբ։
Այդ համագործակցության արդյունքում էլ հենց նկարահանվեց «Արմմոնո-2016» փառատոնի ողջ ընթացքը ներկայացնող բազմաբովանդակ տեսաֆիլմը: Մինչ տեսաֆիլմը հանրությանը ներկայացնելը, հարկ ենք համարում նշել, որ այն հարուստ է ուշագրավ հարցազրույցներով, Հայաստանի և հայ ժողովրդի պատմական էջերի շուրջ օտարազգի հյուրերի վերաբերմունքով, դերասանների բեմական մարմնավորումներով և երևանյան «Արմմոնո-2016»-ի հարուստ անցուդարձով։ Նաև մեր մայրաքաղաքի հյուրերի ոգևորությամբ և նրանց երախտագիտության զգացումով փառատոնի կազմակերպիչների ջերմ ընդունելության հանդեպ։
Ռեժիսոր-դիպլոմանտ Գևորգ Հարությունյանի հետ մեկտեղ աշխատել են Գերասիմ Հարությունյանը, Լիլիթ Մուրադյանը, ժոր Մխիթարյանը և մոնտաժող Մխիթար Սերոբյանը։ Տեսաֆիլմի ստեղծմանը աջակցել են Արթուր Ասոյանը, Դավիթ Դավթյանը, Ռազմիկ Գրիգորյանը։
Տեսաֆիլմի ցուցադրությունը կայացավ ս/թ դեկտեմբերի 16-ին՝ «Արմմոնո» երեկոյի
ժամանակ, որին ներկա էին դերասաններ, բեմադրիչներ. նրանք տարվա ընթացքում հաջողություններ են գրանցել՝ մասնակցելով տարբեր հեղինակավոր մոնոփառատոների: