«M.@rt.контакт-2017» XII միջազգային երիտասարդական թատերական ֆորումից հայ դերասանը վերադարձել է մրցանակով

«M.@rt.контакт-2017» XII միջազգային երիտասարդական թատերական  ֆորումից հայ դերասանը վերադարձել է մրցանակով«Արմմոնո-2016» փառատոնի մասնակից ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ս/թ մարտի 21-27-ը մասնակցել է Մագիլյով (Բելառուս) քաղաքում կայացած «M.@rt.контакт-2017» XII միջազգային երիտասարդական թատերական ֆորումին: Հ. Պետրոսյանը ցուցադրել է «Եթե ես լինեի պապա» մոնոներկայացումը:
«M.@rt.контакт-2017» -ին այս տարի ցուցադրվել է 22 ներկայացում՝ շուրջ 10 երկրից (տան տերերից բացի). Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Ղազախստանից, Հայաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Լիտվայից և Ավստրիայից:
Հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել հայ դերասանի հումորային, երաժշտական, տեղ-տեղ հուզիչ խաղը: Հ. Պետրոսյանն ու երաժշտախումբը արժանացել են «M.@rt.контакт-2017» -ի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
«Եթե ես լինեի պապա» մոնոներկայացումը հրավեր է ստացել մասնակցելու՝ «ATSPINDIS» միջազգային թատերական XII փառատոնին. այն կանցկացվի 2017թ.՝ աշնանը:
«M.@rt.контакт-2017» XII միջազգային երիտասարդական թատերական ֆորումի հյուրերի թվում եղել է նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: