«Արմմոնո» փառատոնն այս տարի հաջողություններ է գրանցել

«Արմմոնո» փառատոնն այս տարի հաջողություններ է գրանցելՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս.թ. ապրիլի 28-ից մայիսի 2-ը Երևանում անցկացվեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա հոբելյանական 15-րդ փառատոնը:
Այս տարի փառատոնի մասնակից երկրներն էին՝ Հայաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Մոլդովա, Ուկրաինա, Լեհաստան, Ռուսաստան, Վրաստան. ցուցադրվեց 28 ներկայացում:
«Արմմոնո-2017» փառատոնը բացեց «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի կատարմամբ:
Բացման արարողությունից առաջ Տիկինիկային թատրոնի ճեմասրահում ցուցադրվեց ֆիլմ. այն հարուստ է ուշագրավ հարցազրույցներով, Հայաստանի և հայ ժողովրդի պատմական էջերի շուրջ օտարազգի հյուրերի վերաբերմունքով, դերասանների բեմական մարմնավորումներով, ինչպես նաև մեր մայրաքաղաքի հյուրերի ոգևորությամբ և նրանց երախտագիտության զգացումով փառատոնի կազմակերպիչների ջերմ ընդունելության հանդեպ:
Փառառոնի ծրագրում ներառված էին բազմատեսակ մոնոներկայացմումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա (ծրագիր՝ http://armmono.com/guests/276--2017-program-2017.html ):
Բացի հիմնական ծրագրից, որը ներառում էր հայ և արտերկրյա մոնոներկայացումները, անցկացվեց «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», Արմմոնո-Օպերա» ծրագրերը.2017թ. նորություններից է, ինչպես նաև հատուկ ծրագիր՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյակին:
Փառատոնի նշանավոր ներկայացումներն էին Ուկրաինայի ժողովրդական արտիստ, «Մարիա» փառատոնի տնօրեն Լարիսա Կադիրովայի «Լաց մի´ եղեք իմ ետևից երբեք», Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնի առաջատար դերասան Բեսո Զանգուրիի «Փսիխոզ 4.48» (բեմադրությունը՝ աշխարհահռչակ վրացի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի) և ՌԴ վաստ. արտիստ, Ռոման Վիկտյուկի թատրոնի առաջատար դերասան Դմիտրի Բոզինի «Արքա-աղջիկը» մոնոներկայացումները:
Փառատոնի պատվավոր հյուրերի թվում էին՝ մոնոփառատոնի տնօրեններ Մարիա Տանանան (Լիտվա), Ալեքսանդր Կնիգան (Ուկրաինա), Մարիա Յուրևան (ՌԴ) և Պատի Դոմենեկը (Իսպանիա), թատերագետներ՝ Արմինե Հովհաննիսյանը (Ռուսաստան), Ալլա Պոդլուժնայան (Ուկրաինա):
Փառատոնի շրջանակներում անց են կացվել վարպետության դասեր` նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին. (Ապրիլի 30-ին - բանախոս՝ Մարիա Վիդալ, Պատի Դոմենեկ: Թեմա՝ Իսպանական Թատրոն.զարգացման նոր ուղղություններ, Մայիսի 1-ին – բանախոս՝ Ալլա Պոդլուժնայա: Թեմա՝ Ուկրաինական Թատրոն. զարգացման նոր ուղղություններ: Մայիսի 2-ին – բանախոս՝ Մարիա Տանանա: Թեմա՝ Լիտվական Թատրոն.զարգացման նոր ուղղություններ):
Վարպետության դասընթացները կայացան Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոնում /Փոքր բեմ/:
Նշենք, որ ներկայացումների մուտքն եղել է ազատ, ինչը հնարավորություն է տվել ավելի մեծ թվով հայ թատերասեր հասարակությանը ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին (տպագրվել են հրավիրատոմսեր՝ բացման և փակման արարողությունների համար, անցագրեր լրագրողների, հյուրերի, հայ մասնակիցների և անձնակազմի համար):
Բոլոր ներկայացումները անց են կացվել լեփ-լեցուն դահլիճներում (10 բեմահարթակ. Հայաստանի թատերական գործիչների միություն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի (փոքր բեմ), Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն (փոքր բեմ), Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն (մեծ և փոքր բեմ), Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, Պատանի հանդիսատեսի թատրոն, Կամերային երաժշտական թատրոն, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն, «Փոքր» թատրոն), ինչը մեկ անգամ ևս փասթում է, որ մոնոներկայացումների փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը աճում է:
Հյուրերի համար կազմակերպվել են էքսկուրսիաներ՝ այցելություն թանգարաններ (Հայոց ցեղասպանության թանգարան, Ս. Փարաջանովի տուն-թանգարան, Էջմիածին, Գառնի-Գեղարդ):
Փառատոնի հանդիսավոր փակմանը տրվել են մասնակցության դիպլոմների և հուշանվերներ, ինչպես նաև շնորհակալագիր՝ փառատոնի աշխատանքները ակտիվ լուսաբանման համար (հուշանվերը՝ ձեռքի աշխատանք է. կապույտ թավշե կտորի վրա ակրիլային ներկերով զարդանախշված է փառատոնի տարբերանշանը /լոգոտիպը/ հեղ. Լ. Ռուստամյան):
«Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ`ս/թ նոյեմբերի 26-29-ը, Երևանում առաջին անգամ անց է կացրել «Արմմոնո Plus» թատերական փառատոնը («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է)` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Փառատոնի շրջանակում ցուցադրվել է 9 մոնոներկայացում. Նարեկ Բաղդասարյան՝ «Համլետ Machin», Արմեն Քուշկյան՝ «Նաստասիայի դերում իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին», Արա Ասատուրյան՝ «Խելագարի հիշատակարան», Ստեփան Շահինյան՝ «Վերջապես վերջ», Արամ Հայրապետյան՝ (Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն) «Կարապի երգը», Մարիամ Դավթյան՝ «Անծանոթ կնոջ նամակը» (Արմմոնո-դեբյուտ), Դիանա Բաբայան՝ «Ինչի՞ համար է այս անակնկալը» (Արմմոնո-դեբյուտ), Կարոլինա Եսայան «Կարապը» և Մարյաննա Մարուշանկովսկայա՝ «Աղջիկն ու ջութակը» (Արմմոնո-կլաս):
«Արմմոնո Plus» փառատոնի ընթացքում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ կանցկացվի «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրը: Երիտասարդ թատերագետ Ռուզաննա Առաքելյանի դիտակետում «Էկրանը՝ մոնոներկայացումներում» և «Մեկ դերասանի թատրոն» թեմաներն էին: Փառատոնի բացումը կայացավ նոյեմբերի 26-ին՝ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (փոքր բեմ):
«Արմմոնո Plus» միջազգային թատերական փառատոնը հարթակ է, որում երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ցուցադրել իրենց աշխատանքները. լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում՝ 2018թ.-ի ապրիլի 29-ից մայիսի 3-ը: Ներկայացումների մուտքն անվճար է:
Տեղեկացնենք, որ «Արմմոնո» փառատոնն այս տարի հաջողություններ է գրանցել. 2017թ.-ի փառատոնի շրջանակում անց է կացվել հատուկ նախագիծ՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյակին. ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը ցուցադրել է «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը, որն օրերս արժանացել է Գրան պրիի՝ Լիտվայում: Վերոնշյալ մոնոներկայացումը մեծ հաջողությամբ ցուցադրվել է նաև Գերմանիայում: Այն առաջադրված է Պետական մրցանակի, ինչպես նաև հրավերներ է ստացել մասնակցելու միջազգային փառատոներին՝ Իսպանիա, Գերմանիա, Ուկրաինա, Ռուսաստան:
Այս տարվա փառատոնի մասնակիցներ՝ դերասանուհի Նորա Բադալյանն ու դերասան Արա Ասատուրյանն ևս հաջողություններ ունեցան միջազգային հարթակներում, որտեղ նրանց աշխատանքները բարձր գնահատականի արժանացան: Ն. Բադալյանը մասնակցել է միանգամից 3 փառատոնի՝ Իսրայել, Ուկրաինա, Լիտվա, իսկ Ա. Ասատուրյանը՝ Վրոցլավի «Վրոստյա» հեղինակավոր փառատոնին: Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը մասնակցել է Մագիլյով /Բելառուս/ «M.@rt.контакт-2017» միջազգային երիտասարդական ֆորումին և արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակի: Մայր թատրոնի ստուդիայի սան Նվարդ Դուդուկչյանը մասնակցել Քիշնև /Մոլդովա/ քաղաքում անցկացվող «МОЛДФЕСТ.РАМПА.РУ» փառատոնին, և ներկայացումը բուռն ընդունելության է արժանացել: