Մեկնարկում է «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը

Մեկնարկում է «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 19- ից դեկտեմբերի 10-ը Երևանում կանցկացնի «ԱրմմոնոPlus» թատերական փառատոն («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է): Այն թվով երկրորդն է։
Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացմումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոօպերա:
«ԱրմմոնոPlus» թատերական փառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ 10 մոնոներկայացում. Նարեկ Բաղդասարյան՝ «ՀամլետMachin» (Արմմոնո-Տրիումֆ), Տաթև Ղազարյան` «Սովորական օր» (Արմմոնո-Տրիումֆ), Նորա Բադալյան` «Լեդի Մակբեթ» (Արմմոնո-Տրիումֆ), Արմեն Քուշկյան՝ «Նաստասիայի դերում իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» (Արմմոնո-Տրիումֆ), Վալենտինա Դավիթավյան՝ «Ուղղակի Ֆրիդա», Դավիթ Աբրահամյան՝«Թթվածին», Աքսաննա Բաբաջանյան` «Ես սպասում եմ քեզ սիրելիս» (Գորիս), Ռուզաննա Պողոսյան՝«Ժաննա դ՛Արկ» (Գավառ) և Հասմիկ Հարությունյան` «Համբարձման գիշեր»:
«ԱրմմոնոPlus» փառատոնի շրջանակում կանցկացվի «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրը: Հանդիպումները կկայանան «Լոֆտում» (Հանդիպում հոգեբան Եվա Օհանյանի հետ։ Թեմա՝ Թատրոնը հոգեբանի աչքերով, Հանդիպում բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանի հետ (Հայաստան-Շվեյցարիա): Թեմա՝ Խոսենք բեմանկարչի աշխատանքի մասին։ Հանդիպում ՀՀ վաստ․ արտիստ Նարինե Գրիգորյանի հետ։ Թեմա՝Խաղում ենք մոնոներկայացում) և «ԼատինԱրտ» ստուդիայում (Հանդիպում Հայաստանի սպորտային պարերի բազմակի չեմպիոն ու մրցանակակիր Արտակ Զախարյանի հետ: Թեմա` «Շարժվի´ր ռիթմով»):
Փառատոնի բացումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ «ԼատինԱրտ» ստուդիայում (Հասցե` Աբովյան 41/4):
«ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը հարթակ է, որում երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ցուցադրել իրենց աշխատանքները. լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում՝ 2019թ.-ի ապրիլի 28-ից մայիսի 2-ը:
«ԱրմմոնոPlus» թատերական փառատոնի ներկայացումները կցուցադրվեն Փոքր թատրոնում, ՀԹԳՄ-ում, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում, Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցում և «Լոֆտում»։
Ներկայացումների մուտքն անվճար է:
_________
Փառատոնի մամուլի ծառայություն

Ծրագիրը ներբեռնել այստեղ Program.pdf [153,31 Kb] (cкачиваний: 64)

Բուկլետը ներբեռնել այստեղ Buklet.pdf [1,68 Mb] (cкачиваний: 17)

Պաստառը ներբեռնել այստեղ Afish.pdf [626,83 Kb] (cкачиваний: 11)