Skip to content Skip to footer

Արմմոնո - 2017

Armmono 2019

ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս.թ. ապրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա հոբելյանական 15-րդ փառատոնը:
Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են՝ Հայաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Մոլդովա, Ուկրաինա, Լեհաստան, Ռուսաստան, Վրաստան. կցուցադրվի 28 ներկայացում:
«Արմմոնո-2017» փառատոնը կբացի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան կատարմամբ:
Փառառոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացմումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա:
Բացի հիմնական ծրագրից, որը ներառում է հայ և արտերկրյա մոնոներկայացումները, կանցկացվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», Արմմոնո-Օպերա» ծրագրերը, ինչպես նաև հատուկ ծրագիր՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյակին:
Փառատոնի նշանավոր ներկայացումներեն են Ուկրաինայի ժողովրդական արտիստ, «Մարիա» փառատոնի տնօրեն Լարիսա Կադիրովայի «Լաց մի´ եղեք իմ ետևից երբեք», Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնի առաջատար դերասան Բեսո Զանգուրիի «Փսիխոզ 4.48» (բեմադրությունը՝ աշխարհահռչակ վրացի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի) և ՌԴ վաստ. արտիստ, Ռոման Վիկտյուկի թատրոնի առաջատար դերասան Դմիտրի Բոզինի «Արքա-աղջիկը» մոնոներկայացումները:
Փառատոնի պատվավոր հյուրերի թվում են՝ մոնոփառատոնի տնօրեններ Մարիա Տանանան (Լիտվա), Ալեքսանդր Կնիգան (Ուկրաինա), Մարիա Յուրևան (ՌԴ) և Պատի Դոմենեխը (Իսպանիա), թատերագետներ՝ Արմինե Հովհաննիսյանը (Ռուսաստան), Ելենա Լիոպոն (Բելառուս) և Ալլա Պոդլուժնայան (Ուկրաինա):
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր` նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին:
Փառատոնի բացման արարողությունը կկայանա ապրիլի 29-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: