«Բազում հաջողություններ գրանցեցինք այս տարի». «Արմմոնո» փառատոնի երեկոն անցավ հաճելի մթնոլորտում
«Արմմոնո» փառատոնի երեկոյին ներկա էին դերասաններ, ռեժիսորներ, երիտասարդներ, ովքեր տարվա ընթացքում լուրջ հաջողություններ ունեցան, և դրսում կայացած հանրաճանաչ մոնոփառատոններից վերադարձան մրցանակներով:
«Նշում էինք այս տարվա հաջողություններն ու եկող տարի ակնկալում են ստեղծագործական հաջող տարի: Ընթացիկ տարին «Արմմոնո» փառատոնի համար շատ արդյունավետ էր, շատ հետաքրքիր ու նոր խորագրերով, լավ և հաջողակ տարի էր»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
Նյութը՝ MAMUL.am-ի