Skip to content Skip to footer

ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ATSPINDIS» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ XIII ՓԱՌԱՏՈՆԻՆ

Հոկտեմբերի 10-13-ը դերասաններ Արմեն Քուշկյանն ու Նարեկ Բաղդասարյանը մասնակցել են Վիսագինեսում (Լիտվա) կայացած «ATSPINDIS» միջազգային թատերական XIII փառատոնին: Ա. Քուշկյանը ցուցադրել է «Նաստասիայի դերում իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին»/ ըստ Ֆ. Դոստոևսկու, բեմ.՝ ՀՀ ժող. արտիստ Վահե Շահվերդյան/, իսկ Ն. Բաղդասարյանը «Համլետ Machin» /ըստ Վ. Շեքսպիրի ողբերգության և Հ. Մյուլլերի աբստրակտ պիեսի մոտիվներով, բեմ.՝ Արթուր Մակարյան/ մոնոներկայացումները:
«ATSPINDIS» փառատոնին այս տարի ցուցադրվել է 17 ներկայացում՝ 7 երկրից: Փառատոնի տնօրենն է Մարիա Տանանան:
Ներկայացումները հաջող ընթացք են ունեցել. հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը: