Skip to content Skip to footer

Նոր թատերահրավառության սպասումով

Ապրիլի 29-ի երեկոյան, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հյուրընկալ հարկի ներքո, իր 14-րդ մեկնարկը կազդարարի հայաստանյան մշակութային խայտաբղետ խճանկարում իր մնայուն կարևորությունն ու անշփոթելի ցայտուն երփնապնակն ամրագրած «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը։ Ամենամյա բաղձալի յուրատիպ թատերամարաթոն, որում անմնացորդ ներգրավվում են հարյուրավոր արվեստասերներ։ Արդի հայ թատրոնի բազմաթիվ գործիչներ սրտի թրթիռով են սպասում մեր ստեղծագործական ներուժին հավելյալ ներկայանալի հարթակ տրամադրող այս փառատոնին, 5-օրյա մտերմիկ փոխշփումներին Մենաներկայացումների միջազգային թատերադաշինքին անդամակցող արտերկրի տասնյակ փառատոների հյուրեկ տնօրենների, փորձագետների հետ։ Ոմանց զարմացրեց, որ տասնյակ երկրների հայտնի ու նորահայտ բազմափորձ արտիստների, շնորհառատ հայազգի սկսնակների 14-րդ առաջնեկը Վարդան Պետրոսյանի որդին է՝ Հայկը։ Բեմական ու մարդկային հմայքով, համարձակ ու հատու երգիծապատումներով շատերիս հոգեհարազատացած հորը զորավիգ լինելու անթաքույց մարդասիրական միտում նկատվեց նույն ժանրում որոշակի հաջողություններ ի հայտ բերած Հայկին վերապահված պատիվը՝ բացել մայրաքաղաքային ամենասպասված թատերատոներից մեկի շուրջ 5 տասնյակ մենախաղերով ձևավորված խաղացանկային վարագույրն իր իսկ հեղինակած «Եթե ես լինեի ՊաՊա»-ով։ Դիտարժան է խոստանում լինել 14-րդ «ԱՐՄՄՈՆՈ»-ի ամբողջ գերհագեցած ընթացքը։ Չնայած արդեն իսկ առանձնակի սրված է թատերասերների հետաքրքրությունը Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Ապարժեք ժամանակ» երկի «Մարգարիտան և Աբուլֆազը» դրվագի հիման վրա բեմադրված մենաներկայացումը ամենքիս արդեն բարեկամացած Ելենա Դուդիչի մարմնավորմամբ։ Չմոռանանք փաստել, որ ՀՀ անկախության 25-ամյակը նշանավորող ծրագրի բարձրակետը լինելու լուրջ հավակնություն ունի Մոգիլևի դրամատիկական թատրոնի խաղացանկում իր հրատապ ասելիքով հավասարը չունեցող այս մենախաղը, որի առանցքը ազերի ենիչերիների ոհմակների կողմից մեր ազգի հանիրավի մորթազերծման ցավի թանձրույթն է:
Ուշագրավ մի հանգամանք. ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ՀԹԳՄ նախաձեռնած «Արմմոնո» միջազգային թատերական 14-րդ փառատոնը հանրությանն է ներկայանում Լիանա Ռուստամյանի հեղինակած նոր խորհրդանշանով: Ըստ երևույթին կազմակերպիչները, փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի գլխավորությամբ, ակնկալում են փառատոնի տարեգրության մեջ նոր շրջափուլ իրագործելու իրենց պատրաստակամությունն ամրագրել այսպիսով։ Այս նկատառմամբ էլ պահանջ զգացի Գուրգեն Գադաչիկի հեղինակած խորհրդանշանով ձևավորված ամփոփ անդրադարձիս վերստին հաղորդակից դարձնել ամենքիդ