Skip to content Skip to footer

Արմմոնո - 2013

Armmono 2015

Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը ս.թ. ապրիլի 26–30-ը Երևանում կանցկացնի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 11-րդ փառատոնը:
Փառատոնի առանցքն է կազմելու լեհական ծրագիրը, որը նվիրված կլինի նաև մեր երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատմանը: Լեհական նշյալ ծրագրի շրջանակներում կցուցադրվի 5 մոնոներկայացում, ինչպես նաև Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվեն վարպետության դասընթացներ, գործնական պարապմունքներ ուսանողների համար:
Փառատոնին հանդես կգան 2 դերասան Գերմանիայից` (Բիաթե Էhլերը` «Աննի լռությունը» / «Մոր լռությունը»/ ներկայացմամբ, որի հիմքում Մեծ եղեռնի թեման է և գերմանահայ վաստակաշատ ու հանրահայտ արվեստագետների ընտանիքի ներկայացուցիչ` Լուսինե Խաչատրյանը` Յ. Շիլլերի «Մարիա Ստյուարտ» ներկայացմամբ), ինչպես նաև դերասաններ Լիտվայից` (բեմադրիչ Սաուլիս Վառնասի` Վ.Նաբոկովի ստեղծագործությունների հիման վրա բեմադրած մոնոներկայացում), Վրաստանից`(բեմադրիչ Աֆտանդիլ Վարզիմաշվիլու «Շների աշխարհ»), Ռուսաստանից`(երկու տարի առաջ Հայաստանի թատերական գործիչների միության կողմից Մեյերխոլդի անվան կենտրոն գործուղած երիտասարդ բեմադրիչ Զառա Անտոնյանի «Պանտիլեյ Կարմանովի տաղտկալի ճշմարտությունը»: Սա բեմադրիչի դիպլոմային աշխատանքն է, որի դերակատարը հանրաճանաչ ամերիկացի Սթիվն Թոմաս Օքսներն է:
Փառատոնին ակտիվ մասնակցություն ունեն հայ դերասանները` Մուրադ Ջանիբեկյան, Լարիսա Ղևոնդյան, Նոռա Բադալյան, Անահիտ Մութաֆյան, Երվանդ Ենգիբարյան, Մարինե Խաչատրյան, Նարինե Գրիգորյան, Ֆրիդա Յորք և այլք:
Առանձին «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում (այս տարվա նորամուծությունն է) հանդես կգան մոնոներկայացման ժանրում իրենց առաջին քայլերն անող երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները:
Փառատոնն իրենց մասնակցությամբ կպատվեն հանրահայտ թատերագետներ մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ` Նինա Մազուրը /Ուկրաինա/, Յոլանտա Սուտովիչը /Գերմանիա/, Մարիա Տանանա /Լիտվա/, Վեցլավ Գերաս /Լեհաստան/, թատերագետներ` Տոմաշ Միլկովսկի /Լեհաստան/, Պյոտր Բարկովսկի /Լեհաստան/։
«Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: