Skip to content Skip to footer

Արմմոնո 2019

Armmono 2019

ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ ս.թ. ապրիլի 30-ից մայիսի 4-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 17-րդ փառատոնը: Փառատոնին կմասնակցեն դերասաններ Հայաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 22 մոնոներկայացում:
«Արմմոնո-2019» փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա ս. թ. ապրիլի 30-ին, ժամը 18:00-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ դերասան, բեմադրիչ Անտոն Մոզգալյովի (ՌԴ) «Ֆաուստ. Ծես» մոնոներկայացումով: Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա և այլն: Փառատոնի հիմնական ծրագրից («Արմմոնո-Դեբյուտ», Արմմոնո-Օպերա») բացի կցուցադրվեն ներկայացումներ նվիրված Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։
Փառատոնի ծրագրի լավագույն ներկայացումներից են՝ Յակով Շապիրոյի (Իսրայել) «Եկեք, ծիծաղեք և երգեք Յակով Շապիրոյի հետ», Մենտոր Զիմբարայայի (Ալբանիա) «Ամոկ» և «De Soleil» թատրոնի դերասան Արման Սարիբեկյանի (Ֆրանսիա) «Նիժինսկի․Կապույտ Աստվածը»։
Փառատոնին մասնակցում են 3 մարզային թատրոններ` էջմիածնից, Գորիսից և Աբովյանից։ Փառատոնի շրջանակում 3 մոնոներկայացում կցուցադրվի Աբովյանի դրամատիկական թատրոնում։
Փառատոնին ներկա կլինեն մրջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ։