Հոկտեմբերի 9-14-ը Լիտվայի 3 քաղաքներում՝ Վիլնյուսում, Կաունասում և Վիսագինասում կայացան «Հայկական թատրոնի օրեր»` «Atspindys» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի շրջանակներում:
«Atspindys» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնը թվով 7-րդն էր: Փառատոնի հիմնադիրն ու տնօրենը Մարիա Տանանան է:
Հայաստանը ներկայացրել են Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Զարուհի Խաչատրյանը` «Ես կորցրել եմ ձայնս» եւ Կ. Ստանիսլասվսկու անվան թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը` «Հնագույն մասնագիտություն» մոնոներկայացումներով:
Երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանի բեմադրած` Զարուհի Խաչատրյանի «Ես կորցրել եմ ձայնս» ներկայացումը, հաջորդ տարի Գերմանիայի Քիլ քաղաքում անցկացվող մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի հրավեր է ստացել: Իսկ Ռոբերտ Հակոբյանի կմասնակցի հաջորդ տարվա «Atspindys» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին: Դերասանը կներկայացնի «Ձեզ եմ դիմում…» մենաներկայացումը, որն արծարծում է Եղեռնի թեման: