Skip to content Skip to footer

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԵՄՈՒՄ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Armmono Awards to Actors

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ս.թ. հոկտեմբերի 14-18-ը ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանն ու դերասան Արա Գևորգյանը մասնակցել են Լիտվայում կայացած «ATSPINDIS» միջազգային թատերական IX փառատոնին: Մ. Ջանիբեկյանը ցուցադրել է ըստ Միշել դե Գելդերոդեի «Խոստովանություն», իսկ Ա. Գևորգյանը ըստ Ա. Չեխովի «Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացումները:
«ATSPINDIS» փառատոնին այս տարի ցուցադրվել է 12 ներկայացում՝ 10 երկրից. Ֆինլանդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, Հայաստան: Հայաստանը փառատոնին մասնակցում է 4-րդ անգամ: Փառատոնի տնօրենն է Մարիա Տանանան:
Հայ դերասանները Վիլնյուսում (փառատոնի շրջանակներից դուրս) ցուցադրություններ են ունեցել հայ համայնքում: Մ. Ջանիբեկյանի և Ա. Գևորգյանի ներկայացումներին ներկա է գտնվել Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը:
ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը «Խոստովանություն» մոնոներկայացմամբ ս.թ. հոկտեմբերի 18-22-ը հանդես է եկել նաև Վրոցլավի (Լեհաստան)՝ «Վրոստյա» 49-րդ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին: Դերասանը Հայաստան է վերադարձել Գրան պրի մրցանակով:
«Վրոստյա» փառատոնին այս տարի ցուցադրվել է 10 ներկայացում՝ 10 երկրից. ԱՄՆ, Ալժիր, Իսպանիա, Հունաստան, Հայաստան: Հայաստանը փառատոնին մասնակցում է 13-րդ անգամ: Փառատոնի տնօրենն է Վեցլավ Գերասը:

Ս.թ. հոկտեմբերի 30-ին «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսին մասնակցել են. ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արա Գևորգյանը: